Արցախի պետական համալսարան

Հարգարժա՛ն պարոն Հովհաննիսյան.
Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

 

Ձեր անցած ճանապարհը, մասնագիտական կարողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև մարդկային որակներն ու ակտիվ կենսադիրքը թույլ են տալիս ասելու, որ ոլորտը շահելու է ի դեմս Ձեզ: Երևանի պետական համալսարանը մշտապես եղել է մեր հայրենիքի զարգացման հիմնասյունը, որի թողարկած բարձրակարգ մասնագետները նպաստել ու շարունակում են նպաստել մեր երկրի զարգացմանը տարբեր բնագավառներում: Վստահ եմ, որ Ձեր կառավարման շնորհիվ բուհում ձևավորված լավագույն ավանդույթները կշարունակվեն և կորդեգրվեն նաև ժամանակակից աշխարհի թելադրած լավագույն նորարարությունները, ինչի արդյունքում Մայր բուհը իր զարգացման պատմության մեջ նոր էջ կբացի:
Օգտվելով այս պատեհ առիթից՝ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ Արցախը և Արցախի պետական համալսարանը Ձեր գործունեության առանցքում պահելու և մի շարք արդյունավետ ծրագրեր իրագործելու համար:
Համոզված եմ, որ ԵՊՀ և ԱրՊՀ համագործակցությունն այսուհետ ավելի կամրապնդվի, և արդյունքում ԵՊՀ-ն կշարունակի իր ծանրակշիռ նպաստն ունենալ Արցախի պետական համալսարանի կրթագիտական կյանքի զարգացման գործում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ՝ ի շահ մեր հայրենիքի զարգացման: