Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի դասախոս Մարիաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են գիտական ընթերցումներ՝ «Արհեստական բանականություն և մեծ տվյալներ» թեմայով:

Տնտեսագիտության ֆակուլտետի «Կառավարում», «Ֆինանսներ» և «Զբոսաշրջություն» մասնագիտությունների 4-րդ կուրսերի ուսանողները ներկայացրել են արհեստական բանականության և մեծ տվյալների կիրառման առանձնահատկությունները տնտեսության տարբեր ճյուղերում՝ ֆինանսներ, կրթություն, գյուղատնտեսություն, առողջապահություն, տուրիզմ, ռազմարդյունաբերություն, ինչպես նաև կառավարչական որոշումների կայացման գործընթացում:
Հանդիպմանը ներկա էին համալսարանի պրոռեկտորները, ֆակուլտետի դեկանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Ուսանողները բավականին մեծ հետաքրքրություն են ցուցաբերել թեմայի ուսումնասիրման ընթացքում, ընդգծել են արհեստական բանականության գործիքակազմի կիրառման դերը՝ որպես տնտեսության զարգացման կարևորագույն գործոն, ինչպես նաև ներկայացրել են խելացի քաղաքների օրինակներ: