Արցախի պետական համալսարան

SAM 0726

Փետրվարի 13-ին ԱրՊՀ-ի ուսանողները տոնեցին Տեառնընդառաջը: Տոնական միջոցառումը կազմակերպվեց ուսվարչության նախաձեռնությամբ:

Օրվա խորհրդի մասին մեկնաբանեցին ՈՒՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը և ՈՒՎ նախագահ Գ.Ազրյանը:   
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Տոնի նախօրեին երեկոյան կատարվում է նախատոնակ:
Պետհամալսարանի 1-ին և 2-րդ մասնաշենքերի հրապարակում երեկոյան ուսանողները վառեցին տոնական խարույկը, այնուհետև բռնեցին շուրջպար:
Վերջում կատարվեց հյուրասիրություն և բաժանեցին աղանդեր:
Տեառնընդառաջի միջոցառմանը ներկա էր նաև բուհի ղեկավար կազմը: