Արցախի պետական համալսարան
Փետրվարի 9-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ՈՒԽ լիագումար նիստ, որին ներկա էր նաև ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը։ Նիստը վարում էր ԱրՊՀ ՈՒԽ նախագահ Արա Սարգսյանը, ով իր ելույթում ամփոփ ներկայացրեց անցած տարում ուսանողական խորհրդի կողմից իրականացված աշխատանքները:
 
 
ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտորը, ողջունելով ուսանողներին, իր ելույթում նշեց ուսանողների հետ տարվող աշխատանքների ոլորտում առկա ձեռքբերումները, խնդիրները, առաջիկայում կատարվելիք աշխատանքները՝ կարևորելով ուսանողների դերը պետության և հասարակության զարգացման գործում։
Նրա խոսքով՝ ուսանողների խնդիրները մշտապես գտնվում են համալսարանի ղեկավարության ուշադրության կենտրոնում և պարբերաբար տարաբնույթ միջոցառումներ են ձեռնարկվում խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու:
Նիստի ընթացքում ՖՈՒԽ նախագահները, ՈՒԳԸ նախագահը և ՈՒԽ հանձնաժողովների պատասխանատուները ներկայացրել են իրենց ամսական ծրագրի իրականացման պլանը։
Նիստի օրակարգային հարցերով քննարկվել են ՖՈՒԽ և ՖՈՒԳԸ համատեղ աշխատանքների իրականացմանը, բուհ-դպրոց կապն ամրապնդող միջոցառումներով հանրակրթական ուսումնական հաստատություններ այցեր կատարելուն, բանակի հետ համագործակցությանը, լեզուների մասնագիտական ակումբներ ստեղծելուն, «Ճանաչի՛ր հայրենիքդ» արշավների իրականացմանը վերաբերող ծրագրեր:
Քննարկման արդյունքում նիստը որոշել է ստեղծել բուհ-դպրոց կապն ամրապնդող աշխատանքային խումբ, առաջիկայում ուսանողներին ծանոթացնել գիտական և կուրսային աշխատանք գրելու կարգերին, ստեղծել լեզուների մասնագիտական ակումբներ, մարտական պատրաստության, ազգային պարի, երգի, ասմունքի ակումբ, ՈՒԽ-ՈՒԳԸ համագործակցությամբ առաջիկայում կազմակերպել միջազգային գիտաժողով: