Արցախի պետական համալսարան

 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի և ԱրՊՀ պատմության ֆակուլտետի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում այսօր՝ փետրվարի 10-ին, տեղի ունեցավ առցանց հանդիպում ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հովհաննիսյանի հետ:

 
Բանախոսը հանդես եկավ «Հայ պատմագիտությունն արդի փուլում» թեմայով՝ ներկայացնելով հայ պատմագիտության զարգացման առանձնահատկություններն ու խնդիրները՝ սկսած 1990- ական թթ.-ից մինչև մեր օրեր: Բանախոսը վերարժևորեց պատմագիտության դերը՝ որպես ազգային կենսագրի, զարգացման տեսլականի մշակման և անցյալում կատարված սխալներից խուսափելու ուղեցույց: Հանդիպմանը մասնակցում էին ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանը, պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարի, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը, «Պատմություն» մասնագիտությամբ սովորող տարբեր կուրսերից մոտ հինգ տասնյակ ուսանողներ: Առցանց դասախոսությունները կկրեն շարունակական բնույթ: