Արցախի պետական համալսարան

DSC00227                            DSC00444
Այսօր ԱրՊՀ ղեկավար կազմը, ուսանողները այցելեցին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:

Այնուհետև ԱրՊՀ-ի մեծ դահլիճում ցուցադրվեց Սումգայիթի արյունոտ դեպքերի մասին ֆիլմ:
Ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, տարբեր ուսումնական հաստատություններից երիտասարդներ, հյուրեր ԼՂՀ ՊԲ, ինչպես նաև այդ դեպքերին ականատես մարդիկ:
Ֆիլմի դիտումից հետո ելույթ ունեցան ռեկտոր Ս.Դադայանը, պրոֆեսոր Ա.Մխիթարյանը, պրոռեկտոր Վ.Յարամիշյանը, ԼՂՀ ՊԲ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Նրանք դատապարտեցին ազերիների կատարած ոճրագործությունը, որը նախօրոք պետականորեն ծրագրված ցեղասպանություն էր Ադրբեջանի կողմից:
ԼՂՀ ՊԲ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշեց, որ հայ զինվորը կարող է պաշտպանել իր հողը, իր սահմանները և, որ յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է առաջնորդվի հետևյալ սկզբունքներով` ազգասիրություն, հայրենապաշտություն, քրիստոնեական հավատ և հայոց պետականություն: