Գիտաժողով` նվիրված հայ տպագրության 500 - ամյակին

Գիտաժողով` նվիրված հայ տպագրության 500 - ամյակին

DSC000213                         DSC00045

Սույն թվականի նոյեմբերի 15-ին ԱրՊՀ-ում հերթական անգամ անցկացվեց արդեն իսկ ավանդույթ դարձած ուսանողական հանրապետական գիտաժողով` նվիրված հայ տպագրության  500-ամյակին:

Թեման հետևյալն էր`  ‹‹Հայ  տպագրության սկզբնավորումը և զարգացման շրջափուլերը››: Գիտաժողովին մասնակցում էին ինչպես ԱրՊՀ-ի, այնպես էլ ԵՊՀ-ից և Գյումրիի մանկավարժական ինստիտուտից հրավիրված ուսանողներ: Մասնակիցները հանդես եկան իրենց զեկուցումներով:
Գիտաժողովը կայացել է 2 մասնախմբերով: Լիագումար նիստին հաջորդել են մասնախմբերի 2-ական նստաշրջանները: Յուրաքանչյուր նիստի ժամանակ ելույթ ունեցան 4-ական զեկուցողներ: Խմբերի ղեկավարները մասնակիցների հետ միասին կարողացան ի կատար ածել իրենց հետապնդած նպատակը, այն է` իրենց կատարած աշխատանքներով հետաքրքիր և կարևոր տեղեկություններ հաղորդել հայ տպագրության սկզբնավորման և զարգացման շրջափուլերի մասին: