Արցախի պետական համալսարան

Հայկական լեռնաշխարհի պատմամշակությաին ժառանգությունը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալասարանի, ՀՀ մշակույթի նախարարության <<Պատմամշակութային արգելոց - թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությաներ>> ՊՈԱԿ-ի և Արցախի պետական համալսարանի ջանքերով կազմակերպվեց <<Հայկական լեռնաշխարհի պատմամշակությաին ժառանգությունը>> միջազգային գիտաժողովը, որը տեղի ունեցավ հունիսի 24-30:

Միջազգային գիտաժողովի կազմակերպմանն աջակցել է մարդկային ռեսուրսների զարգացման <<Փյունիկ>> բարեգործական հիմնադրամը: Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը ողջունեց միջազգային գիտաժողովի մասնակիցներին և հույս հայտնեց, որ նման միջոցառումները կկազմակերպվեն հաճախակի: Նաև ողջույնի խոսքերով հանդես եկան ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Ա.Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի նախարար Ն.Աղաբալյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Ս.Շահվերդյանը: Գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Մասնակիցները Ստեփան Դադայանին հանձնել են իրենց հեղինակային գրքերը, որոնք կփոխանցվեն ԱրՊՀ գրադարանին: Միջազգային գիտաժողովի մասնակիցները այցելեցին Տիգրանակերտ և Գանձասար: