Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ-ն մասնակցել է Սամարայի պետական կառավարման համալսարանի կողմից կազմակերպված «Իրավունքը, դրա ապահովումը և պաշտպանությունը տեղեկատվական հասարակության ձևավորման պայմաններում» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին, որը տեղի է ունեցել 2022թ․-ի մարտի 31-ին։
ԱրՊՀ-ից համաժողովին հեռավար եղանակով մասնակցել է «Իրավագիտություն» 2-րդ կուրսի ուսանող Արա Սարգսյանը՝ հանդես գալով «Իրավական մշակույթ և անձի իրավագիտակցությունը» թեմայով զեկուցմամբ։ Գիտական զեկուցման ղեկավարն էր իրավունքի ամբիոնի դասախոս, ի.գ.թ., դոցենտ Ռիտա Առուստամյանը։
Համաժողովի նպատակն էր բարձրացնել իրավունքի նշանակությունը՝ որպես հասարակական հարաբերությունների սոցիալական հիմնարար կարգավորիչ։
«Ուրախ եմ, որ միջազգային համաժողովին մասնակցել եմ՝ ներկայացնելով Արցախի պետական համալսարանը։ Բոլոր մասնակիցներն էլ ելույթ են ունեցել արդիական ու հետաքրքիր զեկույցներով։ Մասնակցելը ինձ համար շատ կարևոր էր, քանի որ այն հնարավորություն ընձեռեց ինձ ծանոթանալ արտասահմանում սովորող իրավաբան ուսանողների հետ և նպաստել մասնագիտական հմտություններիս ու գիտելիքներիս զարգացմանը»,-նշել է Արա Սարգսյանը։
Ներկայացված զեկուցումները հրապարակվելու են համաժողովի ժողովածուում։