Արցախի պետական համալսարան
Բնագիտական ֆակուլտետը ապրիլի 20-ին հյուրընկալել է Artsakh Young Minds-ի նախագահ Արտավազդ Բոյաջյանին։
Արցախի Մարտակերտ քաղաքում մայիսի 8-ին Artsakh Young Minds-ի նախաձեռնությամբ կազմակերպվելու է Artsakh Stem Expo-ն, որի հիմնական նպատակն է դպրոցականների և ուսանողների համար ստեղծել հնարավորություն ծանոթանալու գիտական, ինժեներական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ։
Ա. Բոյաջյանը ուսանողներին ներկայացրել է ծրագրի մանրամասները, խոսել հնարավորությունների մասին:
Expo-ի նպատակն է`
✨ Դպրոցականների և ուսանողների մոտ բարձրացնել STEM առարկաների նկատմամբ հետաքրքրությունը,
✨Ծանոթացնել նրանց գիտական, ինժեներական, IT ոլորտներին,
✨Ստեղծել կրթություն-աշխատաշուկա կապ։