Արցախի պետական համալսարան
Ամփոփվել են ապրիլի 19-ին ԱրՊՀ-ում գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Նարինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ «Հայ գրականության պատմություն»-ից կազմակերպված գիտամրցույթի արդյունքները։
Մրցույթին մասնակցել են բանասիրական ֆակուլտետում սովորող հայ գրականությամբ հետաքրքրված երկու տասնյակ ուսանողներ:
Մրցույթի արդյունքներով առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Օհանջանյանը, 2-րդ տեղը՝ 3-րդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Բեգլարյանը, 3-րդ տեղը՝ «Հայոց լեզու և գրականություն» մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Ավանեսյանը։
 
Մրցույթին մասնակից բոլոր ուսանողները խրախուսվել են գրքերով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները պարգևատրվել են պատվոգրերով և գրքերով։
Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Նոնա Դավթյանի խոսքով՝ մրցույթի հարցափունջը ներառում էր 40 հարց՝ առավելագույնը 16 միավոր արժեքով։ Նա շնորհակալություն է հայտնել գիտամրցույթի կազմակերպչին և մասնակից ուսանողներին՝ ցուցաբերած ակտիվության համար՝ կարևորելով նման ձևաչափով միջոցառումների նշանակությունը ուսումնական գործընթացն ուսանողների համար արդյունավետ ու հետաքրքիր դարձնելու տեսանկյունից։
 
Բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը, շնորհավորելով հաջողություն արձանագրած ուսանողներին, կարևորել է նրանց ակտիվ մասնակցությունը գիտակրթական բնույթի միջոցառումներին։
Ուսանողների խոսքով՝ գիտամրցույթի հարցերը հետաքրքիր էին, մասնագիտական գիտելիքներ, տրամաբանություն ստուգող, որոնք խթան կհանդիսանան մասնագիտական ոլորտում նոր որոնումների և ուսումնասիրության։