Արցախի պետական համալսարան

Ապրիլի 13-ին -տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով

Ապրիլի 13-ին ԱրՊՀ հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետում տեղի ունեցավ հանրապետական գիտաժողով` <<Արցախյան ազգային-ազատագրական պայքարի արտացոլումը հայ գրականության մեջ>> թեմայով` նվիրված մայիսյան եռատոնին:

Գիտաժողովին մասնակցում էին գրականագետներ ՀՀ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից, ԳՊՀ -ից, Գրիգոր Նարեկացի և Մեսրոպ Մաշտոց համալսարաններից: Ինչպես բացման խոսքում նշեց բանասիրական ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանը` գիտաժողովը նպատակ ուներ արտացոլելու Արցախյան գոյամարտի գեղավերստական պատկերը: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԱրՊՀ-ի ռեկտոր Ս.Դադայանը: