Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում, որը վերաբերում էր «Տուրետի» համախտանիշին ու դրա մասին գիտելիքների տարածմանը հոգեբանություն ուսումնասիրող ուսանողների շրջանում։
Հոգեբանական կենտրոնի և «Հոգեբանություն» 3֊րդ կուրսի հետ համատեղ ներկայացվել է համախտանիշի էությունը, այնուհետև կազմակերպվել է ֆիլմի դիտում և քննարկումներ՝ ինչպես հասարակական վերաբերմունքի, կարծիքի, այնպես էլ տարբեր համախտանիշներ ունեցող մարդկանց սոցիալիզացիայի մասին։

Միջոցառումը կազմակերպվել է «Բժշկական հոգեբանություն» առարկայի սահմանում, որը դասավանդում է դասախոս Ռոզալյա Հարությունյանը։ Նա ընդգծել է, որ շատ կարևոր է այս առումով հոգեկրթությունը, քանի որ հասարակությունը, տեղեկություններ ստանալով տարբեր համախտանիշների մասին, ավելի ճիշտ և գրագետ է ընկալում այդ համախտանիշն ունեցող անձանց, իսկ ապագա հոգեբանների համար առավել կարևոր է դրանց իմացությունն ու մասնագիտական մոտեցում ցուցաբերելը։