Արցախի պետական համալսարան

Գիտաարտադրական կոնֆերանս` ԼՂՀ բնակավայրերի կանաչապատման վիճակը և բարելավման ուղիները թեմայով

Երեկ մայր բուհում կազմակերպվեց գիտաարտադրական կոնֆերանս` ԼՂՀ բնակավայրերի կանաչապատման վիճակը և բարելավման ուղիները թեմայով, որին ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և մոսկվայաբնակ մեր հայրենակից, Դենդրոլոգիայի միջազգային ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Կառլեն Քոչարյանը:

Գիտաժողովը արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում Արցախում Կառլեն Քոչարյանի նախաձեռնությամբ: Նրա կարծիքով վերջին տարիներին զգալի աշխատանք է կատարվել բարեկեց ու կանաչ քաղաք ունենալու համար, մանավանդ, որ մեր կլիմայական պայմաննները թույլ են տալիս տնկել տարբեր տիպի ծառեր: Ավելացել է էկոլոգիապես դիմացկուն ծառատեսակների, սիզամարգերի, զանազան ծաղիկների քանակը: Նա նշեց, որ չպետք է բավարարվել ունեցածով, դեր շատ աշխատանքներ ունենք անելու: Բուսական աշխարհի առանձնահատկությունների, նշանակության մասին թեմաներով ելույթ ունեցան ԱրՊՀ դասախոսներ Զ.Մաղաքելյանը, Զ.Պետրոսյանը, Ա.Ավետիսյանը, Ք.Բաղրյանը, ուրիշներ։ Վերջում Կ.Քոչարյանը կոնֆերանսի մի խումբ մասնակիցներին հանձնեց դենդրոլոգի դիպլոմներ։ Նա ներկաներին նվիրեց իր <<Արցախի (ԼՂՀ) բնակավայրերի կանաչապատումը>> գիրքը: