Արցախի պետական համալսարան

ՈՒսանողական կոնֆերանս

ՈՒՎ կառավարման բարձրագույն մարմինը համալսարանի ուսանողական կոնֆերանսն է, որը հրավիրվում է տարին մեկ անգամ` դեկտեմբեր ամսում:

Այսօր ԱրՊՀ-ում տեղի ունեցավ ուսանողական կոնֆերանս: Ներկա էին պետհամալսարանի ռեկտոր Ս.Դադայանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներ:
Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց ԱրՊՀ ռեկտոր Ս.Դադայանը, մաղթելով հաջողություններ  ուսումնագիտական  աշխատանքում:
ՈՒՎ նախագահը ներկայացրեց տարեկան հաշվետվությունը, ընտրվեց վերստուգիչ հանձնաժողով` նախագահ և երկու անդամներ: Քննարկվեցին ՈՒՎ համակարգի գործունեության Կանոնակարգում փոփոխությունների  և լրացումների մասին, որոնք հաստատվեցին սահմանված բաց քվեարկության կարգով:
2012թ. ընթացքում ՈՒՎ կատարած աշխատանքը մեկնաբանեց ՈՒՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը.
Սիրելի ուսանողներ,
ողջունում եմ ԱրՊՀ կոնֆերանսը և մաղթում բեղմնավոր աշխատանք: Աշխարհի բոլոր պետություններն ամեն ինչ անում են, որպեսզի իրենց ապագա սերունդը լինի կրթված, դաստիարակված, հետ չմնա համաշխարհային զարգացումներից, կարողանա ապահովել իր երկրի ու ժողովրդի արժանի հերթափոխը: Միայն երիտասարդ մարդը կարող է արագորեն յուրացնել նորագույն գիտատեխնիկական նորամուծությունները և դրանք արդյունավետ կիրառել իր երկրում:
Այս ուստարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՈւՎ կողմից իրականացվել են մի շարք նպատակային միջոցառումներ` ուսանողների շրջանում առկա թերահավատությունը և անվստահությունը հավատով ու վստահությամբ փոխարինելու համար: Այդ նպատակով առաջին կուրսեցիների համար կազմակերպվել են հանդիպումներ ԱրՊՀ ռեկտորի հետ, երդման հանդիսավոր արարողություն, ծանոթացման երեկոներ: ՈՒսանողների մի խումբ ուսման  բարձր առաջադիմության և օրինակելի վարքի, ուսխորհուրդների աշխատանքները լավագույնս կազմակերպելու, գրական ստեղծագործությունների մրցույթում հաղթող ճանաչվելու, Սարդարապատում կազմակերպված ինտելեկտուալ մրցույթին, մշակութային միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու համար արժանացել են դրամական պարգևների, պատվոգրերի և շնորհակալագրերի: Հանդիսավոր կերպով նշվել են Գեներալ Սիլիկյանի 150 և Լեոնիդ Ազգալդյանի 70 ամյակները, կազմակերպվել է միջոցառում լեգենդար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրվա առթիվ: ԱրՊՀ ուսանողները Դադիվանքում և ք.Երևանում մասնակցել են ճանաչողական - բնապահպանական միջոցառումներին:
Մեր հնարավորությունները երբեք չեն սպառվի և նման միջոցառումները կլինեն շարունակական:
Կոնֆերանսից հետո ՊԲ <<Ասպետ>> համույթի ուժերով տրվեց համերգ: ԱրՊՀ ղեկավարության կողմից մասնակիցներն ստացան շնորհակալագրեր և նվեր: