Արցախի պետական համալսարան

Համագումարի ընթացքում ուսանողական ինքնավար կառույցները հանդես են եկել ուսատրվա ընթացքում կատարած աշխատանքի մասին հաշվետվություններով։ Աշխատանքները գնահատվել են բավարարար։

 
ԱրՊՀ ուսանողական համագումարի
 Ո ր ո շ ու մ
«26» մայիսի 2022թ., ք.Ստեփանակերտ
ԱրՊՀ ուսանողական համագումարը, լսելով և քննարկելով Ուսանողական խորհրդի նախագահ Արա Սարգսյանի, ՈՒԳԸ նախագահ Տաթևիկ Ղահրամանյանի, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Խաչատրյանի զեկույցները, նշում է, որ 2021-22 ուստարվա ընթացքում ուսանողական խորհուրդը զգալի աշխատանք է կատարել ուսանողների ինքնակառավարման, նրանց շահերի պաշտպանության, ուսանողական կյանքն ու առօրյան բովանդակալից դարձնելու ուղղությամբ: Իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ` ուղղված ուսանողական կյանքը բովանդակալից դարձնելուն: Առանձնակի հնչեղություն են ունեցել բուհ- դպրոց, բուհ-բանակ կապի ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներ, ընթացիկ տարում ուսանողները հանդիպել են տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, ծավալել ակտիվ քննարկումներ, ամրապնդվել է միջբուհական կապը, ԱրՊՀ մի խումբ ուսանողներ ակտիվություն են ցուցաբելել ՀՀ բուհերում կազմակերպված, ինչպես նաև միջազգային գիտաժողովներին։ Երկրորդ կիսամյակում իրականացված միջոցառումներից հատկանշական է ԱրՊՀ՝ 44-օրյա պատերազմում նահատակված ուսանող-ազտամարտիկների հիշատակին նվիրված հուշ-երեկոյի և ուսանողական գիտաժողովի կազմակերպումը։
Արդյունքում զգալիորեն բարձրացել է ուսանողների ակտիվությունը, բարելավվել է նրանց վերաբերմունքը ուսման և հասարակական գործունեության նկատմամբ, բարձրացել է այն միջոցառումների որակը, որոնք կազմակերպվել են անմիջապես ուսանողների ջանքերով: Ոչ ֆորմալ ծրագրերով իրականացվող միջոցառումների շնորհիվ ուսանողները հնարավորություն են ստացել արտահայտվելու, դրսևորվելու և կատարելագործելու իրենց մասնագիտական և այլ կարողությունները: Համագումարը նաև գտնում է, որ ուսանողական ակտիվությունն անհրաժեշտ է զարգացնել, հարստացնել նոր գաղափարներով:
Լսելով և քննարկելով օրակարգային հարցերի վերաբերյալ զեկույցները, ուսանողների ելույթները և առաջարկությունները` ԱրՊՀ ուսանողական համագումարը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաշվետու ժամանակաշրջանում ԱրՊՀ ուսանողական ինքնավար կառույցների կատարած աշխատանքը գնահատել բավարար:
2. Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունն ընդունել ի գիտություն:
3. Ֆակուլտետների նորընտիր նախագահների համար ամառային ամիսներին սահմանել փորձաշրջան և նրանց հետագա գործունեությանը անդրադառնալ սեպտեմբեր ամսում։
4. Համալսարանի հետ առնչություններն ավարտած և ուսանողական խորհրդում ընդգրկված ուսանողներին նոր անդամներով փոխարինման հարցերին անդրադառնալ նոր ուսումնական տարում:
5. 2022-2023 ուստարում ուսանողական խորհրդի ակտիվ և նպատակային գործունեությամբ բարձրացնել ուսանողների դերակատարությունն ու կարգավիճակը համալսարանի ուսումնադաստիարակչական և ուսումնագիտական, ինչպես նաև կառավարման գործընթացներում, ակտիվորեն պաշտպանել ուսանողների շահերը` լուծելով սոցիալական, մշակութային, հոգևոր զարգացման հրատապ խնդիրները,
6. 2022-2023 ուստարում` ձեռնարկել միջոցներ արդեն իսկ նախանշված խնդիրները լուծելու համար ՝
-համալսարանի ղեկավարության հետ համաձայնեցմամբ ստեղծել ուսանողական հատուկ հետազոտական խմբեր և նրանց ուժերով ուսումնասիրել ուսանողների սոցիալ-իրավական, սոցիալ-կենցաղային և սոցիալ-հոգեբանական հարցերը, ուսուցման և համալսարանական գործունեությամբ զբաղվելու մոտիվացիայի հիմնախնդիրները, առավել ընդհանուր բնույթի ցանկությունները, մտահոգությունները, ըստ ամենայնի նպաստել դրանց արդյունավետ լուծմանը,
-ուսանողների շրջանում բարձրացնել գիտահետազոտական աշխատանքներ կատարելու հմտությունները և կարողությունները, ապահովել ուսանողների ներգրավվածությունը գիտական կյանքում,
-զարգացնել համագործակցությունը հայաստանյան և արտերկրի գործընկեր բուհերի ուսանողների հետ,
-համալսարանում զարգացնել բանավեճի ակումբը, մշակութային, մարզական և նախասիրական խմբակային շարժումն այն հաշվով, որպեսզի յուրաքանչյուր կոնկրետ ուսանող կարողանա իրեն կարևորված զգալ, ինքնաարտահայտման ու ինքնադրսևորման հնարավորություններ ունենալ,
-շարունակել սերտորեն համագործակցել ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի, լրատվության և հանրային կապերի բաժինների հետ` իրականացվող միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով։