Արցախի պետական համալսարան

2013թ. մարտի 18-ին տեղի ունեցավ ԱրՊՀ գիտխորհրդի նիստ, որտեղ քննարկվեցին 2012-13թթ. ուս. տարվա առաջին կիսամյակի արդյունքների, համալսարանի ներքին կանոնակարգերի հաստատման մասին և այլ հարցեր:

Գիտխորհրդի նիստը բացեց ԱրՊՀ ռեկտոր Ս.Դադայանը: Նա շնորհավորեց բոլոր մասնակիցներին գիտխորհրդի նիստերի նոր դահլիճ ունենալու կապակցությամբ:
Ֆակուլտետների դեկաններն ներկայացրին առաջին կիսամյակի արդյունքները: Նշեցին, որ առկա և հեռակա ուսուցման համակարգում նկատվում է բավականին առաջադիմություն, ինչը կապված է թեստերի որակական և քանակական փոփոխությունների հետ:
ՈՒսումնական գծով պրոռեկտոր Ա.Ն.Աբրահամյանը կարևորեց այն հանգամանքը, որ քննությունների թեստային հարցման անցնելուց հետո ոչ մի գրավոր և բանավոր բողոք չի ներկայացվել ուսումնական բաժին, դա արդեն խոսուն փաստ է, միաժամանակ հարկ է, որ անցկացվող քննություններին ներկա լինեն ֆակուլտետի դեկանները կամ ամբիոնի վարիչները` քննության ընթացքին մասնակցելու և նկատվող թերությունները վերացնելու նպատակով:
Ռեկտոր Ս.Դադայանը ընդգծեց, որ հատուկ ուշադրությունը թեստերի քանակի և որակի վրա կտա ակնկալվող արդյունքը և վերջնականապես կկայանա այդ համակարգը:
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ԼՂՀ կրթության և գիտության նախարար Ս.Ասրյանը: Նրա խոսքով յուրաքանչյուր խնդիր հետևողական աշխատանքի դեպքում լուծվում է:
Նախարարն անդրադարձավ նաև որ արդեն համագործակցություն կա Ամերիկյան համալսարանի հետ և Toefl ծրագիրն ասպիրանտուրայում կազմակերպելու համար նախատեսվում է հետագայում տեղում կազմակերպել քննությունները: Նպատակաուղղված աշխատանքներում դժվարությունները կհաղթահարենք և հաջողությունն անպայման կապահովվի: