Արցախի պետական համալսարան
Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը հոկտեմբերի 3-ից 7-ը կազմակերպել է միջազգային 8-րդ երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ ՈՒԳԸ 75-ամյակին:
Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռել ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ:
Գիտաժողովին մասնակցել են ԱրՊՀ ուսանողներ Արա Սարգսյանը (Իրավագիտություն, 3-րդ կուրս), Մարիաննա Ղահրամանյանը (Հոգեբանություն, 2-րդ կուրս), Նինա Սարգսյանը (Հոգեբանություն, 2-րդ կուրս), Անահիտ Հովհաննիսյանը(Հոգեբանություն, մագ․1-ին կուրս)։
«Գիտաժողովը հնարավորություն տվեց մեզ զարգացնելու մեր մասնագիտական հմտությունները, ինչպես նաև շփվել ՀՀ ու արտասահմանյան այլ ուսանողների հետ, փորձի փոխանակում իրականացնել ու նոր կապեր ստեղծել»,-կարևորել է գիտաժողովին մասնակցելը Արա Սարգսյանը։
Անահիտ Հովհաննիսյանի խոսքով՝ ներկաներին հետաքրքրել է իր թեման, քանի որ այն վերաբերում էր Արցախի բանահյուսությանը. «Այս գիտաժողովը մեկ անգամ ևս իմ մեջ արմատավորեց այն միտքը, որ ես կարող եմ լինել գիտության ասպարեզում ու ունենալ իմ ներդրումն այդ ոլորտում։ Հատկապես ոգևորիչ էր ներկաների հետաքրքրությունը թեմայիս հանդեպ, որովհետև այն ներկայացնում էր Արցախի բանավոր խոսքից մի հատված, որն ինձ համար կրկնակի հպարտություն էր»։