Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» 2-րդ կուրսում դասախոս Մ. Խաչատրյանի նախաձեռնությամբ «Շրջակա միջավայրի տնտեսագիտություն» դասընթացից գործնական գիտելիքների ձեռքբերման նպատակով հյուրընկալվել է Արցախի Հանրապետությայան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ Վահրամ Ահարոնյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ֆակուլտետի դեկան Ռ. Մանգասարյանը:

Քննարկման թեման էր «Անտառների կառավարման գլոբալ հիմնախնդրները»։ Ուսանողները ներկայացրել են անտառների տնտեսական նշանակությունը, շեշտադրում կատարել գլոբալ հիմնախնդրին՝ անտառահատմանը՝ ներկայացնելով դրա պատճառները, տնտեսական հետևանքները։ Ներկայացվել են նաև անտառների բաշխվածության, անտառհատումների չափերի վերաբերյալ վիճակագրական վերլուծություններ, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից իրականացվող ռազմավարությունները։
Լիազոր մարմնի ներկայացուցիչ Վահրամ Ահարոնյանը ներկայացրել է Արցախի Հանրապետությունում ոլորտի կանոնակարգման դաշտը, առկա հիմնահարցերը հետպատերազմյան շրջանում, պատասխանել ուսանողների հարցերին։
Մ. Խաչատրյանը և Ռ. Մանգասարյանը կարևորել են նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումը՝ ուսանողների մոտ տեսական գիտելիքների կիրառական նշանակության վերհանման տեսանկյունից: