Արցախի պետական համալսարան
Դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է հուշ-երեկո՝ նվիրված Արցախի և Հայաստանի հերոս, լեգենդար զորավար Ավnյի ծննդյшն 65-ամյակին:
Միջոցառման ներկաները լռության րոպեով հարգանքի տուրք են մատուցել Արցախյան բոլոր պատերազմներում նահատակվածների հիշատակը:
«Արցախը՝ որպես Մայր Հայաստանի անքակտելի մաս, նրա հայկականության պահպանման համար մղած պայքարը հայ ազգային-ազատագրական պայքարում կարևոր նշանակություն ունի: Այդ ամենը կարևորելով՝ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ հերոսացան,և նրանց շարքին է դասվում լեգենդար հրամանատարը, ով հայոց նվիրյալ գործիչների աստղաբույլում է: Նա մարմնացումն է անկեղծ մղումների, ազգային, բարոյական արժանիքների: Երանի մեր ազգի ողջ հավաքական կերպարը լիներ արտացոլումը հերոս հայորդու դրական արժանիքների: Ես գտնում եմ, որ այսպիսի միջոցառումները շատ կարևոր են ռազմահայրենասիրական դաստիարակությունը պատշաճ մակարդակով պահելու, ուսանողներին հայրենասիրական ոգի ներշնչելու համար»,-ասել է ֆակուլտետի դեկան Արմինե Խաչատրյանը:
Միջոցառմանը ևս մեկ անգամ կարևորվել է հերոսի սխրանքը, քանզի նա իր էությամբ և թողած ավանդով դարձավ հայրենասիրության, ազգապաշտության, նվիրվածության խորհրդանիշ, դարձավ լուսատու փարոս սերունդների համար:
Հուշ-երեկոյի ընթացքում համալսարանականները հանդես են եկել բանաստեղծական ու երաժշտական կատարումներով: