Արցախի պետական համալսարան
Դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ համաժողովրդական հանրահավաք, որին մասնակցել են հազարավոր արցախցիներ։
 
 
Հանրահավաքին մասնակցել են նաև Արցախի պետական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը՝ ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Հանրահավաքի մասնակիցները մեկ անգամ ևս վերահաստատել են հայրենիքում՝ Արցախի Հանրապետությունում, ապրելու իրենց կամքն ու վճռականությունը և պահանջել բացել Արցախի Հանրապետությունը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը, որն արդեն երկու շաբաթ է շարունակվում է փակ մնալ Ադրբեջանի կողմից։
Հանրահավաքի մասնակիցներն ընդգծել են Արցախը հայկական պահելու համար պայքարելու իրենց անկոտրում կամքը։