Արցախի պետական համալսարան

Ռեկտորատ

     1.Ընդհանուր դրույթներ

1.1. «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետև համալսարան) ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է,որը համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում սույն կանոնակարգով իրեն ընձեռված լիազորությունների սահմաններում քննարկում է համալսարանի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը, համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքը:
1.2. Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամանններով:

     2. Ռեկտորատի իրավասությունները

2.1. Քննարկում է համալսարանի խորհրդի և գիտխորհրդի հրավիրման նախապատրաստական աշխատանքները:
2.2. Քննարկում է համալսարանի դասախոսների ուսումնական ծանրաբեռնվածության հետ կապված հարցեր:
2.3. Քննարկում է համալսարանի աշխատողների խրախուսման և տույժի ենթարկելու մասին հարցեր:
2.4. Քննարկում է ուսանողների կուրսից կուրս փոխադրելու և վճարովի ուսուցման համակարգի ուսման վարձը զեղչելու հարցը:
2.5. Քննարկում է կիսամյակային քննաշրջանների կազմակերպման,անցկացման և արդյունքների ամփոփման հարցեր:
2.6. Քննարկում է ուսանողների խրախուսման և կարգապահական տույժերի ենթարկելու մասին հարցեր:
2.7. Քննարկում է ուսանողների նույն կուրսում կրկնակի ուսուցման թողնելու,հեռացման,վերականգնման և ակադեմիական արձակուրդ տալու հարցեր:
2.8. Իրականացնում է սույն կանոնակարգից բխող և համալսարանի խորհրդի և գիտխորհրդի կանոնադրություններին համապատասխան այլ լիազորություններ:

     3. Ռեկտորատի կազմը

3.1. Ռեկտորատի կազմի մեջ մտնում են` ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորի խորհրդականը, համալսարանի գիտական քարտուղարը, ուսումնական վարչության (բաժնի) պետը, ֆակուլտետների դեկանները, ուսանողական վարչության նախագահը:
3.2. Ռեկտորի որոշմամբ ռեկտորատի նիստերին կարող են մասնակցություն ունենալ ամբիոնների վարիչները, ինչպես նաև գործնական մեծ փորձառություն ունեցող մասնագետներ:

    4. Ռեկտորատի աշխատակարգը

4.1. Ռեկտորատի նիստերը հրավիրվում են շաբաթական մեկ անգամ:
4.2. Անհրաժեշտության դեպքում, ռեկտորի որոշմամբ, կարող են հրավիրվել ռեկտորատի արտահերթ նիստեր:
4.3. Ռեկտորատի նիստերն արձանագրվում են հատուկ գրքույկում:
4.4.Ռեկտորատի քարտուղարի պարտականությունները վարում է ռեկտորատի անդամներից մեկը, անհրաժեշտության դեպքում` համալսարանի գիտական քարտուղարը: