Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնը տարբեր ֆակուլտետների ուսանողների համար կազմակերպել է առցանց էքսկուրսիա Տրետյակովյան պատկերասրահում: Սա լրացուցիչ կրթության ևս մի ձև է, որը միտված է ուսանողներին ծանոթացնելու ռուսական մշակույթի ավանդույթներին, ռուս ժողովրդի պատմական ժառանգությանը:

Տրետյակովյան պատկերասրահը աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկն է: Ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Ինգա Հակոբյանի խոսքով՝ միջոցառումը նպաստում է ուսանողների էսթետիկ ճաշակի ձևավորմանը, ընդհանուր աշխարհայացքի ընդլայնմանը, հետաքրքրության զարգացմանը և ակտիվությանը:
 
Նման միջոցառումները կարևոր նշանակություն ունեն հատկապես հիմա՝ քաղաքական իրավիճակով պայմանավորված: Առցանց էքսկուրսիայի վերջում տեղի է ունեցել վիկտորինա՝ ներկայացված նյութերի հիման վրա:
 
Միջոցառմանը հրավիրված էին ԱՀ ԿԳՄՍ նախարարության, ԱՀ նախագահի աշխատակազմին կից ռուսաց լեզվի բաժնի ներկայացուցիչներ, Գրիգոր Նարեկացի համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դասախոսներ և ուսանողներ: