Եվրոպական խորհրդարանի պատվիրակության այցը ԱրՊՀ

29.04

2013

DSC00369                     DSC00379

Սույն թվականի ապրիլի 26-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, ինչպես նաև աշխատակիցներ և ՀՀ ԱԺ պատգամավորները այցելեցին մայր բուհ:

Արցախի պետական կրթօջախում տեղի ունեցավ հանդիպում պատվիրակության և պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողության ակտիվի հետ:
ԱրՊՀ ռեկտոր Ս.Դադայանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց համալսարանի գործունեության մասին:
Այնուհետև քննարկվեցին մի շարք թեմաներ:
Հյուրերը նշեցին, որ հանդիպել ենք դասախոսների և ուսանողների հետ և ողջունելի է այն, թե ինչպիսի դինամիկ հեռանկարներ ունեն նրանք: