ԱՎԱՐՏՎԵՑ "ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ-2013" ՓԱՌԱՏՈՆԸ

23.05

2013

        DSC00504           DSC00602
Մայիսի 22-ին ԱրՊՀ դահլիճում կայացավ <<Ուսանողական գարուն-2013>> փառատոնի եզրափակիչ գալա-համերգը:

Մինչ համերգի սկիզբը մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց համալսարանի ուսանողական վարչության նախագահ Գոհար Ազրյանը: Իսկ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը բացի ողջունելուց և բարեմաղթանքներ հղելուց նաև հանձնեց պատվոգրեր ու շնորհակալագրեր` վերջերս ՀՀ-ում կայացած ուսանողական մարզական խաղերին մասնակցած և առաջատար տեղեր գրաված ուսանողներին, ինչպես նաև Գյումրիում կայացած ամենամյա ուսանողական գիտաժողովի մասնակիցներին:
Գալա-համերգին ներկայացվեցին բոլոր ֆակուլտետների ելույթներից լավագույնները: Ինչպես միշտ, այս անգամ ևս, դահլիճի հանդիսատեսը  մեծ բավականությամբ և ոգևորությամբ հրաժեշտ տվեց փառատոնին` հաջորդ գարնանը հանդիպելու ակնկալիքով:
Միջոցառումն ավարտվեց ԱրՊՀ ղեկավարության կողմից մասնակիցներին դրամական պարգևների հանձնումով:

      DSC00508           DSC00564