ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

02.07

2013

ԱրՊՀ ղեկավարությունը սիրով տեղեկացնում է, որ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը և ԱրՊՀ-ը համատեղ նախատեսում են 2013թ. հոկտեմբերի վերջին Երևանում և Ստեփանակերտում կազմակերպել միջազգային գիտաժողով` նվիրված Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին:

Գիտաժողովին ներկայացվող հոդվածները կարող են ունենալ հետևյալ ուղղությունները`

- Քաղաքական կացությունը Անդրկովկասում 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին

- 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբներին մեծ տերությունների` Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի Անդրկովկասի նկատմամբ վարած քաղաքականության ռազմավարական կողմնորոշիչներն ու նպատակները

- Իրանի և Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության հիմնական ուղղությունները /պատմություն և արդիականություն/

- 19-րդ դարի սկզբներին Անդրկովկասին տիրելու համար մղված պատերազմների ընթացքն ու հայ ժողովրդի մասնակցությունը

- Անդրկովկասի ժողովուրդների համար Գյուլիստանի պայմանագրի ունեցած քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները:

Գիտաժողովին ներկայացված աշխատանքները պետք է`

- պարունակեն սպառիչ տեղեկություններ հեղինակների մասին /ազգանուն, անուն, հայրանուն, աշխատանքի վայր, գիտական աստիճան /կարգավիճակ/, կոչում, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար/,

- մուտքագրված լինեն համակարգիչ հայերեն Arial Armenian, ռուսերեն` Arial LatRus, անգլերեն` Times New Roman տառատեսակներով /տառաչափը`12, միջտողային հեռավորությունը` 1,5, ձախից` 3 սմ, աջից` 1,5 սմ, վերևից` 2 սմ,ներքևից` 2 սմ, հղումները` տվյալ էջի վերջում, թեման` մեծատառ` տառաչափը` 14/,

- ունենան ռուսերեն և անգլերեն ամփոփում, եթե հոդվածը ռուսերեն է, ապա ամփոփումները տրվում են հայերեն և անգլերեն,

- չգերազանցեն վերոնշյալ չափանիշներով 8 էջ ծավալը:

Գիտաժողովին ներկայացված աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուի տեսքով:

Զեկուցման խորագրի ուղարկման վերջին ժամկետը 2013թ. սեպտեմբերի 10-ն է: Տեքստի ուղարկման վերջին ժամկետը 2013թ. սեպտեմբերի 30-ն է: