Արցախի պետական համալսարան

    DSC00579             DSC00608

Հուլիսի 14-ին մեկնարկեց <<Ֆիզիկական և կենսաբանական բաղադրյալ համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ>> ամառային դպրոց–սեմինարը, որը նախաձեռնել են Երևանի պետական համալսարանի ԻԿՄՖ և ՈՒԽ, Արցախի պետական համալսարանը, ԼՂՀ Մշակույթի  և  երիտասարդության հարցերի նախարարությունը, ԼՂՀ բարեգործության և աջակցության <<Ծմակահող>> հիմնադրամը, ԵՊՀ ուսանողական խորհուրդը:

Նույն օրը ՌԴ-ից և ՀՀ-ից ժամանած ծրագրի պատասխանատուները և մասնակիցները այցելեցին Արցախի Պետական Համալսարան: Նրանք` ԱրՊՀ ռեկտոր Ս.Դադայանի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտում նահատակված ԱրՊՀ ուսանողների հուշաքարին: Այնուհետև բուհի գիտխորհրդի նիստերի դահլիճում քննարկեցին հետագա անելիքները: Այստեղից բոլորը մեկնեցին Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղը, որտեղ էլ կիրագործվի նախատեսված ծրագիրը: Այն կտևի ուղիղ մեկ շաբաթ` մինչև հուլիսի 21-ը:  Ծրագրի հետագա ընթացքի և արդյունքների մասին կտեղեկացնենք մեր կայքի էջում: