Ի գիտություն ԱրՊՀ ուսանողների

19.09

2013

1. ԼՂՀ նախագահի 2000թ. հոկտեմբերի 3-ի ՆՀ-187 հրամանագրի համաձայն անվանական կրթաթոշակ կարող են ստանալ այն ուսանողները, որոնք սովորում են 3-րդ կամ 4-րդ կուրսում, ուսման նախորդ տարներին ստացել են միայն գերազանց գնահատականներ, ակտիվ մասնակցում են ներհամալսարանական կյանքին և ուսանողների շրջանում վայելում հարգանք, ունեն գիտահետազոտական հակումներ:


2. ԼՂՀ կառավարության 2008թ. թիվ 66 որոշման 2-րդ կետի համաձայն ուսման վարձավճարի փոխհատուցում տրվում է առկա և հեռակա ուսուցման համակարգի հետևյալ սոցիալական խմբերի ուսանողներին.
ա/ զոհված զինծառայողների այրիներ և երեխաներ,
բ/ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ,
գ/ 1-ին և 2-րդ խմբերի և մանկուց հաշմանդամ երեխաներ,
դ/ Արցախյան պատերազմի 1-ին խմբի հաշմանդամների երեխաներ:
3. ԼՂՀ կառավարության 2007թ. թիվ 81 որոշման 2-րդ կետի համաձայն ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է.
ա/ մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով (1-ին կուրսեցիներին`ընդունելության կանոններով սահմանված կարգով).
բ/ հետևյալ սոցիալական խմբերին.
-առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին,
- 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին,
-զոհված զինծառայողների երեխա-ուսանողներին,
-պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին,
գ/ պետության համար առաջնահերթություն և կարևորություններ կայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:
4. Նույն որոշման համաձայն ուսանողներին պետական կրթաթոշակ է տրամադրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար: Հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներն են.
ա/ մասնակցությունը ֆակուլտետի և բուհի ուսանողական, հասարակական աշխատանքներին,
բ/ զեկուցումներ, ռեֆերատներ, հրատարակված աշխատանքներ գիտական ամսագրերում, զանգվածային լրատվամիջոցներում,
գ/ մասնակցությունը միջբուհական, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,
դ/ այլ ստեղծագործական և հասարակական նախաձեռնություններ:
5. ԱրՊՀ ռեկտորատի 2010թ. մարտի 6-ի թիվ 10 նիստի որոշմամբ սահմանված է  ուսման վարձավճարի 25% զեղչ հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողների համար.
ա/ ԱրՊՀ-ում 3 տարուց ոչ պակաս հիմնական աշխատողների երեխաներին,
բ/ միակողմանի ծնողազուրկ երեխաներին,
գ/ վճարովի համակարգում սովորող 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին,
դ/ 1-ին խմբի հաշմանդամ ծնողներ ունեցող ուսանողներին:

Ուսանողական  նպաստների, ուսման  վարձավճարների փոխհատուցման և զեղչերի համար առկա ուսուցման համակարգի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանված 2013թ. սեպտեմբերի 25-ը: