Արցախի պետական համալսարան

 124   DSC 4363

2013թ.-ի օգոստոսի 24-31-ը ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտւտը, Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Ռուս-Հայակական (Սլավոնական) համալսարանը կազմակերպել  են ''Մաթեմատիկան Հայաստանում. Ձեռքբերումներն ու հեռանկարները'' միջազգային գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին: Գիտաժողովն անց է կացվել Ծաղկաձորում:

Այն իր բնույթով երկրորդն է. առաջինը  հաջողությամբ կայացել է 10 տարի առաջ: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին առաջատար մաթեմատիկոսներ աշխարհի տարբեր երկրներից` Հայաստանից, Ռուաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Պարսկաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Լեհաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Արգենտինայից, Ավստրիայից, Չինաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից:  Ներկայացվել են ավելի քան 130 գիտական աշխատություններ: Արցախից գիտաժողովին մասնակցել է ԱրՊՀ մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Լիանա Աբրահամյանը: Նա հանդես է եկել "Իզոտոպ կիսաօղակների մասին" թեմայով զեկուցմամբ: Գիտաժողովի լեզուն անգլերենն էր: Վերջում հրատարակվել է անգլերեն լեզվով ձեռնարկ` բոլոր մասնակիցների զեկույցների ընդգրկմամբ:  
Գիտաժողովի աշխատանքներին աջակցել են Մաթեմատիկական հետազոտությունների հիմնադրամը (The Research Mathematics Fund),"Պրոմեթեյ" գիտական հիմնադրամը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանն առընթեր Գիտության պետական կոմիտեն եւ "Հյուր սերվիս" ՍՊԸ-ն: