Արցախի պետական համալսարան

Սիրելի ուսանողներ

ԱրՊՀ յուրաքանչյուր  ուսանող  պարտավոր է  իմանալ  կրեդիտային  համակարգով  բակալավրի  կրթական   ծրագրի   կազմակերպման  կարգը,  դրանից  բխող   իր  իրավունքներն   ու   պարտականությունները:  Ստորև  ներկայացված  են  ընթացիկ  և  եզրափակիչ   քննությունների   վերաբերյալ   քաղվածքներ   2009թ. հոկտեմբերի 30-ին ԼՂՀ Կառավարության կողմից հաստատված բակալավրի կրթական ծրագրի կազմակերպման կարգից:                                                                                           

Ընթացիկ և եզրափակիչ քննությունների (ստուգումների) ենթակա ուսումնական նյութի բովանդակությունը, քննությունների ձևերը, հարցաշարերը, հարցատոմսի նմուշները և ժամանակացույցը, ինչպես նաև գնահատման չափանիշները պետք է տրամադրվեն ուսանողերին կիսամյակի առաջին 2 շաբաթվա ընթացքում:
Քննության (ստուգման) գնահատականը հրապարակելու պահից ուսանողն իրավունք ունի այն բողոքարկելու գնահատումն իրականացրած դասախոսին կամ քննական հանձնաժողովին, իսկվերջինիսհետ անհամաձայնության դեպքում` նույնօրը դիմելու ամբիոնի վարիչին, այնուհետև ֆակուլտետի դեկանին:
Ուսանողի ուսումնառության  արդյունքների գնահատման համար կիրառվում է գնահատականների 20 միավորանոց սանդղակ.

Միավորը    Գնահատականը
18-20        <<Գերազանց>>

13-17        <<Լավ>>
8-12          <<Բավարար>>
0-7            <<Անբավարար>>

0               <<Չներկայացած>>
 -                <<Ստուգված>>/<<Չստուգված>>

Ուսանողի ստուգարքային գրքույկում և դասընթացի քննական ամփոփագրում գնահատման արդյունարար միավորի հետմեկտեղ փակագծերում նշվում է նաև համապատասխան գնահատականը (օրինակ 18(գերազ.)):
Եթե ուսանողը վաստակել է 8-ից ցածր արդյունարար գնահատական (միավոր) կամ գնահատվել է<<չստուգված>>, ապա կրեդիտներ չի ստանում:
<<Ստուգված>>գնահատականի դեպքում ուսանողի օգտին վարկանիշային միավորներ չեն գրանցվում, և այդպիսի գնահատումը չի ազդում նրա միջին որակական գնահատականի վրա:                                                                                                                                                                                                                             

Ուսման առաջադիմությունը

1.    Ըստ ուսման առաջադիմության, ուսանողները դասակարգվում են` առաջադիմող, փորձաշրջանի կարգավիճակում գտնվող և հեռացման ենթակա:
2.    Ուսանողը համարվում է առաջադիմող, եթե`

ա) կիսամյակում ունի 30 կրեդիտ միջին ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով);
բ)  հավաքել է տվյալ կիսամյակի համար ուսումնական ծրագրով սահմանված բոլոր պարտադիր դասընթացներիկրեդիտները;
գ)  ապահովել է բակալավրի կրթական աստիճանում ուսանողի համար սահմանված կիսամյակային ՄՈԳ-ի 8,00 նվազագույն շեմը:
3. Ուսանողը համարվում է փորձաշրջանի կարգավիճակումգտնվող, եթե չի բավարարել նախորդ կետում նշված երեք պայմաններից որևէ մեկը:
4.Փորձաշրջանի կարգավիճակ ունեցող ուսանողին հնարավորություն է տրվումուղղելու թերացումներն ու բացթողումները և բարձրացնելու ուսման առաջադիմությունը:
5.Փորձաշրջանի տևողությունը համընկնում է ակադեմիական պարտքերի մարման (լուծարքի) շրջանի հետ:
6.1,3 և 5-րդ կիսամյակներում մինչև 3 դասընթացային մոդուլ չհանձնած ուսանողները համարվում են փորձաշրջանի կարգավիճակում գտնվող, իսկ փորձաշրջանի տևողությունը երկարաձգվում է մինչև 2, 4, 6-րդ կիսամյակներում ակադեմիական պարտքերի մարման (լուծարքի) շրջանի ավարտը:
7.Փորձաշրջանի կարգավիճակում գտնվող ուսանողը համարվում է հեռացման ենթակա, եթե սահմանված ժամկետում դուրս չի գալիս այդ կարգավիճակից:
8.Կիսամյակում 4 դասընթացային մոդուլ չհանձնելու դեպքում ուսանողը համարվում է հեռացման ենթակա և հեռացվում համալսարանից` համաձայն գործող կարգի:
9.Հեռացման ենթակա ուսանողը կարող է իր դիմումի համաձայն թողնվելնույնկուրսում` ուսաման վարձը պարտադիր վճարելու պայմանով:
10.Միևնույն կրթական ծրագրում ընդգրկված տարբեր ուսումնական բեռնվածություն ունեցող ուսանողների ակադեմիական առաջադիմությունները համեմատվում են (ուսանողական նպաստներ, պետական, ներբուհական և այլ տեսակի կրթաթոշակներ հատկացնելիս) նրանց վարկանիշի օգնությամբ:
11.Ուսանողի բացարձակ առաջադիմությունը չափվում է միջին որակական գնահատականով:

Դասընթացի վերահանձնումը և կրկնումը
1.Դրական գնահատված դասընթացի քննության (ստուգման)կրկնում (վերահանձնում) չի թույլատրվում:
2.Հարգելի պատճառներով բացակայության դեպքում բաց թողնված դասաժամերը հաշվի չեն առնվում, եթե այն հավաստող սահմանված կարգի բժշկական տեղեկանքը ներկայացվում է հաճախումները վերսկսելուցհետո3 աշխատանքային օրվա ընթացքում:
3.Քննությանը կամ ստուգմանը չներկայանալը համարվում է հարգելի միայն 2 աշխատանքային օրվա ընթացքում դեկանատում գրանցված սահմանված կարգի բժշկական տեղեկանքի կամ դիմումի առկայության դեպքում:
4.Հարգելի պատճառով ընթացիկ քննությանը կամ ստուգմանը չներկայացած ուսանողն այն կարող է վերահանձնել մինչև հաջորդ ընթացիկ քննությունը (ստուգումը) ընկած ժամանակա-հատվածում` նախապես այն համաձայնեցնելով դեկանատի (պարապող դասախոսի)հետ:
5. Հարգելի պատճառներով եզրափակիչ քննությանը չներկայացած ուսանողը, դեկանատի թույլտվությամբ, քննաշրջանի ընթացքում կարող է վերահանձնել այն:
6. Եզրափակիչ քննությունից <<անբավարար>> գնահատական ստացած կամ անհարգելի պատճառներով դրան չմասնակցած ուսանողը ակադեմիական պարտքերի մարման (լուծարքի) շրջանում կարող է վերահանձնել այն, եթե տվյալ դասընթացից նրա արդյունարար գնահատականը ցածր է <<բավարար>> գնահատականից:
7.Սահմանված ժամկետներում ընթացիկ ստուգումներնանհարգելի պատճառով չհանձնած կամ արդյունարար նվազագույն 8 միավորը չհավաքած ուսանողներն իրավունք ունեն դրանք լրացնելու և հանձնելու ակադեմիական պարտքերի մարման (լուծարքի) շրջանում, սակայն չեն կարող վաստակել ավելի, քան անցողիկ 8 միավորը:
8.Հաջողությամբ հանձնված դասընթացների կրեդիտները կուտակվում են ուսանողի ակադեմիական տեղեկագրում և մնումուժիմեջ` անկախ կիսամյակում ցածր առաջադիմությամբ պայմանավորված ուսման ընդհատման հանգամանքից:
9.Կրեդիտների կուտակման գործառույթի շնորհիվ վերանում է տարբեր պատճառներով ուսումնառությունն ընդհատած և այն վերսկսող ուսանողի կողմից կիսամյակը ամբողջությամբ կրկնելու անհրաժեշտությունը:

Ուսանողի իրավունքներն ու պարտականությունները

1. Ուսանողը պարտավոր է`
       - ծանոթանալ կրեդիտային համակարգով ուսուցման կարգին և խստորենհետևել դրա պահանջներին,
       - կատարել դասընթացների  և քննությունների համար սահմանված պահանջները,
       - կանոնավոր հաճախել իր ուսումնառության ծրագրում ընդգրկված բոլոր դասընթացներին:

2. Ուսանողն իրավունք ունի`
     -  ընտրելու տվյալ մասնագիտության (մասնագիտացման) ուսուցման համար համալսարանի կողմից առաջադրվող ոչ պարտադիր դասընթացներ` ուսումնական  ծրագրի պահանջներին համապատասխան,
    - միջբուհական փոխանակման և (կամ) ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակներում ուսումնառության որոշակի շրջան (կիսամյակ, ուստարի) ուսումնառելու այլ բուհում (ներառյալ` օտարերկրյա),
     -  փոխադրվելու մեկ կամ այլ բուհ (ներառյալ օտարերկրյա)` համաձայն ԼՂՀ կառավարության սահմանած կարգի,
     -  ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու ուսումնառությունը ԱրՊՀ-ում` համաձայն գործող կարգի,
    - հիմնավորված կերպով դիմելու և ստանալու իր ակադեմիական տեղեկագիրը` ավարտած ուսումնառության կամ ուսումնական ծրագրի չավարտած մասի համար:

 Սիրելի ուսանողներ, եթե դուք կամենում եք ավելին իմանալ կրեդիտային համակարգով քննությունների և ստուգարքների կազմակերպման կարգի մասին, ինչպես նաև ձեր իրավունքներն ու պարտականություններն ավելի հստակեցնելու համար կարող եք դիմել ձեր ֆակուլտետի համապատասխան դեկանատին, ԱրՊՀ ուսանողական վարչությանը կամ այցելել www.asu.am ինտերնետային կայքը:

                                                                                            ԱրՊՀ  Ուսանողական վարչություն