Արցախի պետական համալսարան

                  DSC00864    DSC00865

Հոկտեմբերի 28-ին Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դասախոսների և ուսանողների առջև դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի տնօրեն, ՀԵԻԱ-ի Մարդու իրավունքների, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողովի ղեկավար Մարատ Ատովմյանը:

Դասախոսության թեմաներն էին` <<Կոռուպցիայի հասկացությունը, զարգացման պատմությունը, առաջացման պատճառները, բացասական հետևանքները, կոռուպցիայի մասին կարծրատիպերը, նրա տիպաբանությունը>>,<<Կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդները: Հակակոռուպցիոն պայքարի հաջողված մոդելներ (ասիական մոդելներ, արևմտյան մոդելներ, վրացական փորձ, Հայաստանի փորձ)>>, <<Կոռուպցիայի կանխարգելումը կազմակերպություններում: Կոռուպցիայի կանխարգելումը կազմակերպություներում: Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային մեխանիզմները>>: