Արցախի պետական համալսարան

ՍԻՐԵԼԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Երիտասարդության և ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ԱրՊՀ Ուսանողական վարչությունը կազմակերպում է մի շարք միջոցառումներ.
07.11.2013թ. - օրվա ընթացքում
Բնապահպանական և ճանաչողական այցելություն Քաշաթաղի շրջանի Մոշավանք, որտեղ նախկինում գյուղ է եղել, այժմ կան պատմական նշանակության խաչքարեր:
08.11.2013թ. - օրվա ընթացքում
Երևանի պետական համալսարանի ուսանողական պատվիրակության հետ հուշագրի ստորագրում և համատեղ միջոցառումներ, այդ թվում մարզական խաղեր` հանդբոլ, վոլեյբոլ, թենիս և շախմատ, ինտելեկտուալ մրցույթ և համերգային ծրագիր:
11.11.2013թ. - ժամը 18.00 - Մշակույթի պալատ
Գյումրու թատրոնի ներկայացում. Շիրվանզադեի <<Չար ոգի>> դրաման:
15.11.2013թ.
Հանդիսավոր նիստ, ուսանողների պարգևատրումներ և համերգ ԱրՊՀ մեծ դահլիճում:
16.11.2013թ.
Ճանաչողական էքսկուրսիա դեպի ԼՂՀ պատմամշակութային հուշարձանները` հետևյալ երթուղով. Ստեփանակերտ - Պըլը-Պուղու տապան - Տնջրի - Ազոխի քարանձավ - Տողի Մելիքական նստավայր - Գտչավանք - Ստեփանակերտ:
16.11.2013թ. - 18.11.2013թ.
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ Երիտասարդական հավաք Գանձասարում: ԼՂՀ տնտեսության և գյուղական համայնքների զարգացման խնդիրների քննարկում հայաստանյան մասնագետների հետ:
20.11.2013թ.
Ուսանողների միջազգային օրվան նվիրված մեծ համերգ մշակույթի պալատում:


Մասնակցության հայտեր ներկայացնելու և մանրամասնություններին ծանոթանալու համար կարող եք դիմել համապատասխան ֆակուլտետների ուսանողական խորհուրդներին: