ԱրՊՀ ռեկտորի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ

15.11

2013

      MM

    Սիրելի ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը և հաջողություններ մաղթում ուսման ասպարեզում:
  Լավ մասնագետ դառնալու ձեր նպատակադրումն ու դրա հետևողական իրականացումը ոչ միայն ընդլայնում է ձեր աշխարհաճանաչողությունն ու նոր հորիզոններ բացում ձեզ համար` բավարարելով ձեր հոգևոր և նյութական պահանջները, այլև կանխորոշում բարեկեցության և գիտակցության աստիճանն այն ազգի ու հասարակության, որի անդամն այսօր հանդիսանում եք:
   Դուք այսօր երիտասարդության սերուցքն եք, ում ուսերին դրված է ազգի ապագայի կերտման խնդիրը:
Ի վերջո, պետք է գիտակցել, որ չկա վատ և լավ մասնագիտություն, կա լավ և վատ մասնագետ, ուստի հորդորում եմ ձեզ գիտելիքների յուրացման ու մասնագիտական ունակությունների բացահայտման հարցում նախանձախնդիր ու հետևողական լինել:
   Ցանկանում եմ, որ ամեն վայրկյան զգաք ուսանող լինելու երջանկության բերկրանքը, հետևեք կյանքի ճշմարիտ արժեքներին ու գտնեք ճշմարիտ ուղին: