ԱրՊՀ ուսանողուհին` ասմունքի փառատոնի մրցանակակիր

14.11

2013

                           ninel   ninel1

Նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում <<Նավասարդյան խաղեր>> մշակութային ծրագրի շրջանակներում անցկացվեց ասմունքի փառատոն: Այն բաղկացած էր 2 փուլից: Փառատոնին մասնակցել է նաև ԱրՊՀ հայոց լեզու և գրականության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Նինել Գաբրիելյանը:

1-ին փուլում նա արտասանել է երկու ստեղծագործություն Սևակից, իսկ 2-րդ փուլում ներկայացրել է Վազգեն Օվյանի <<Այս Ղարաբաղն է>> բանաստեղծությունը, որի համար էլ արժանացել է 2-րդ մրցանակին և ստացել արծաթե մեդալ: Հանձնաժողովի նախագահն էր ասմունքի վարպետ ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, անդամներն էին` ՀՀ վաստակավոր արտիստուհիներ Էվելինա Շահիրյանը և Ջուլիետա Բաբայանը: Նինելի խոսքերով ակնկալվում է նաև գալա-համերգ Երևանում գալիք տարվա գարնանը: Մաղթում ենք Նինելին նորանոր հաջողություններ և հաղթանակներ: