Արցախի պետական համալսարան

DSC02207   DSC02201

Նոյեմբերի 20-ին ԱրՊՀ օտար լեզուների ամբիոնում անց է կացվել գիտաժողով ասպիրանտների հետ` անգլերեն լեզվով: Գիտաժողովը նախաձեռնել է ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Նարինե Վաչագանի Դուրասանյանը:

Գիտական կոնֆերանսին ասպիրանտներ Աննա Սարգսյանը, Նանա Առստամյանը, Ժենյա Միքայելյանը և Լիլիթ Առաքելյանը սկզբից ներկայացրեցին իրենց ինքնակենսագրությունները, այնուհետև կատարեցին քննարկումներ` գիտական թեզերի իրենց թեմաների շուրջ: Միջոցառմանը հրավիրված էին ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Սահակյանը, օտար լեզուների ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլեոնորա Հայրապետյանը և ասպիրանտուրայի բաժնի վարիչ Էվելինա Բարսեղյանը: Միջոցառմանը հրավիրված դասախոսները գոհունակություն և շնորհակալություն հայտնեցին Ն.Դուրասանյանին` բարձր մակարդակով գիտական միջոցառում կազմակերպելու համար: