Նոյեմբերի 8-ին ԱրՊՀ հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի Գ.Անտոնյանի անվան գրականության կաբինետում տեղի ունեցավ հանդիպում Երևանից ժամանած հայտնի գրականագետ Սամվել Մուրադյանի հետ:
Ս.Մուրադյանը դասախոսություն կարդաց Ե.Չարենց-Պ.Սևակ գրական առնչությունների շուրջ: Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:
Ուսանողները հետաքրքիր հարցադրումներով դիմեցին գրականագետին և ստացան սպառիչ պատասխաններ: