Արցախի պետական համալսարան

                                avetikhar          Avetik001

Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս, ՀՀ երիտասարդական խորհրդարանի պատգամավոր, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի աշխատակից Ավետիք Համլետի Հարությունյանը դարձել է երիտասարդ իրավաբան-գիտնականների «Իրավաբանական IQ» երկրորդ միջազգային մրցույթի հաղթողը, որն անց է կացվել Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում:

Մրցույթի կազմակերպիչներից մեկն է հանդիսանում ՌԴ Երրորդ արբիտրաժային վերաքննիչ դատարանը: Ա.Հարությունյանը մրցանակի է արժանացել «ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լեգիտիմությունը» աշխատանքի համար: Հատկանշական է, որ այդ մրցույթի 58 մասնակիցների գերակշիռ մասը Ռուսաստանի Դաշնությունից և Բելոռուսից էին, և ընդամենը 1 մասնակից ուներ ԼՂՀ-ն: Մրցույթին ներկայացված էին թվով 70 գիտական աշխատանքներ 40 համալսարաններից, որոնց թվում են այնպիսի հեղինակավոր բուհեր, ինչպիսիք են Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, Օ.Ե.Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանը, ՌԴ Նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիան, ՌԴ կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանը, ՌԴ արդարադատության նախարարության իրավական ակադեմիան, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության ակադեմիան, Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանը, Սարատովի պետական իրավաբանական ակադեմիան, Բելոռուսի Հանրապետության Նախագահին առընթեր կառավարման ակադեմիան, Բելոռուսի պետական համալսարանը: