Արցախի պետական համալսարան

LOGO.jpgԵրևանի պետական համալսարանի հիմնադրման 95- ամյակի կապակցությամբ մեր գործընկեր բուհի ուսանողական գիտական ընկերությունը նախատեսում է ապրիլի 28-30-ը անցկացնել հոբելյանական գիտական փառատոն: 2013թ. նոյեմբերի 11-ին ստորագրված <<ԱրՊՀ  և ԵՊՀ ուսանողական կառույցների համագործակցության հուշագրի>> շրջանակներում և ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածությունների համաձայն, գիտաժողովին կարող են մասնակցել նաև ԱրՊՀ ուսանողները:  Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 1-ը համապատասխան հայտը, իսկ մինչև ապրիլի 10-ը` զեկուցման ամբողջական տարբերակը և ամբիոնի երաշխավորագիրը ԱրՊՀ ՈՒԳԸ ներակայացնել էլեկտրոնային կրիչով կամ ուղարկել <<sss.asu@mail.ru>> էլեկտորնային հասցեին:  Նստաշրջանի լավագույն զեկուցումները կտպագրվեն ԵՊՀ ՈՒԳԸ <<Գիտական հոդվածների ժողովածու>>-ի հոբելյանական համարներում:  Զեկուցումները կարելի է ներկայացնել գիտության ցանկացած ոլորտից, թեմատիկան նույնպես ազատ է: Մասնակցության հայտի նմուշը և զեկուցումների ձևավորման չափանիշները բերված են Արցախյան պատերազմի զինադադարի կնքման 20-ամյակին նվիրված գիտաժողովի հայտարարությանը կից:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել ԱրՊՀ ՈՒԳԸ կամ զանգահարել 047949148 հեռախոսահամարին: