Արցախի պետական համալսարան

  Djuli   marta8   marti8

Մարտի 6-ին ԱրՊՀ մեծ դահլիճում անցկացված միջոցառումը նվիրված էր գարնան ամենագեղեցիկ օրվան` Կանանց տոնին: Միջոցառման կազմակերպիչն էր ԱրՊՀ ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս Ջուլիետա Մովսիսյանը:

Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհիներ Նարինե Սաֆարյանը, Նանար Ծատրյանը, Անժելիկա Առստամյանը, Աննա Սարգսյանը, Տաթև Միրզոյանը, Մարիամ Ասկարյանը և Քրիստինե Խաչատրյանը հիացրին դահլիճի հանդիսատեսին իրենց երգով, պարով, ասմունքով: Հնչեցին Պուշկինի, Եսենինի, Բլոկի, Բրյուսովի ստեղծագործությունները: Վերջում բոլոր մասնակիցներին շնորհավորեց և հուշանվերներ հանձնեց Արայիկ Առուշանյանը: