ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

26.03

2014

DSC00254 DSC00257 DSC00261

Մարտի 25-ին Արցախի պետական համալսարան է այցելել ՌԴ Նիժնի Նովգորոդի ճարտարա-տնտեսագիտական ինստիտուտի պատվիրակությունը` ռեկտոր Անատոլի Շամինի գլխավորությամբ:

Այցի նպատակը երկու բուհերի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումն էր, որն ընդգրկում է ընդունված միջբուհական համագործակցության բոլոր ուղղությունները` փոխայցելություններ, գիտակրթական ծրագրերի իրագործում, կրթական, ինտելեկտուալ և կազմակերպչական ռեսուրսների միավորում, փորձի փոխանակում, համատեղ գիտաժողովներ և այլն: Պատվիրակության կազմում էր նաև Նիժնի Նովգորոդի շրջանի Կնյագինինո քաղաքի պետական անասնաբուժական վարչության ղեկավար հայազգի Էդուարդ Պետրոսի Մեհրաբյանը: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ նախագահի խորհրդական Աշոտ Բեգլարյանը, ԱրՊՀ ռեկտորատի անդամներ, ուսանողներ, լրագրողներ: Համաձայնագրի ստորագրումից առաջ հյուրերը ծանոթացան Արցախի պետական համալսարանի պայմաններին: «Շատ տպավորիչ է Արցախը: Այն նման է մեր քաղաքին: Հատկապես մթնոլորտը անբացատրելի հարազատ ու ջերմ է: Իսկ ԱրՊՀ-ն իր կառուցվածքով, ուսանողների միջև առկա մթնոլորտով նմանվում է մեր բուհին: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա այցելել Արցախ ու կնքել այս պայմանագիրը: Հուսանք, որ այն թղթի վրա չի մնա»,- իր տպավորություններով կիսվել է Ա.Շամինը:
Վերջում  ԱրՊՀ ղեկավարությունը և համալսարանի պատվավոր հյուրը փոխանակվեցին հուշանվերներով: