Արցախի պետական համալսարան

                      xanyan3      DSC01461

 Ապրիլի 4-ին ԱրՊՀ հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետին կից պրոֆեսոր Գ.Անտոնյանի անվան գրականության կաբինետում տեղի ունեցավ Սոկրատ Խանյամի <<Ռոբերտ Եսայանի ստեղծագործությունը>> գրքի շնորհանդեսը: Ժողովածուն ընդգրկում է տաղանդավոր բանաստեղծի պոեզիան գնահատող գրախոսություններ, ուսումնասիրություններ, նամակներ:

Միջոցառումը բացեց ֆակուլտետի դեկան, բ.գ.դ., պրոֆեսոր Հ.Մուսայելյանը:  Զեկուցումով հանդես եկավ ժողովածուն կազմող, բ.գ.դ. պրոֆեսոր Ս.Խանյանը, որը բարձր գնահատեց ԱրՊՀ գիտխորհրդի  վերաբերմունքը` գրքի տպագրությունը  բուհի միջոցներով իրականացնելու համար;
Շնորհանդեսի ժամանակ բանաստեղծի ստեղծագործությունների արտասանությամբ հանդես եկան ուսանողներ Ն.Բալյանը, Ն.Գաբրիելյանը (4-րդ կուրս), Մ.Պետրոսյանը (2-րդ կուրս), Ա.Պետրոսյանը (1-ին կուրս):
Վերջում հանդես եկավ բանաստեղծ Ռ.Եսայանը` իր նոր ստեղծագործությունների ընթերցմամբ: Նա պատասխանեց նաև ուսանողների տված հարցերին:
Միջոցառման հաջողությանը մեծապես նպաստեց կաբինետի վարիչ` Ս.Ավանեսյանի կազմակերպչական շնորհքը: