Արցախի պետական համալսարան

DSC01078  IMG 2926  DSC01087

Ապրիլի 15-ին ԱրՊՀ հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետը հանդիսավոր կերպով նշեց մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը: Պրոֆ. Գ.Անտոնյանի անվան գրականության կաբինետի վարիչ` Սվետլանա Ավանեսյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ:

Միջոցառումը գրական-գեղարվեստական բնույթ էր կրում: Կաբինետի վարիչ` Ս.Ավանեսյանը օգտագործելով կաբինետի տեխնիկական միջոցները` էկրանի վրա ցուցադրեց Հ.Սահյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող պատկերներ, ինչպես նաև բանաստեղծի սեփական արտասանությունները: Միջոցառումը վարում էին 4-րդ կուրսի ուսանողներ` Ն.Բալայանը, Ա.Լալայանը, Ա.Վարդանյանը: Հոբելյարի բազմաժանր ստեղծագործությունները ասմունքեցին Ա.Բաղրյանը, Բ.Խաչատրյանը (2-րդ կուրս), Ա.Սողոմոնյանը, Հ.Բարսեղյանը (1-ին կուրս), հետաքրքիր էր նաև աղջիկների պարը Հ.Սահյանի <<Նաիրյան դալար բարդի>> երգի տակ: Ուսանողուհի Աննա Սարգսյանը հմտությամբ կատարեց Հ.Սահյանի <<Գարուն է գալիս>> բանաստեղծության տեքստով գրված երգը: Միջոցառումը շոշափելի դարձրին ԱրՊՀ կերպարվեստի բաժնի ուսանողներ` Ս.Եղյանի, Ս.Բաղդասարյանի, Ա.Գալստյանի (1-ին կուրս), Ա.Պետրոսյանի, Դ.Սարգսյանի (2-րդ կուրս), նկարները Հ.Սահյանի բանաստեղծությունների երանգներով: Միջոցառման երաժշտական ձևավորումն ապահովել  է Ա.Շահնազարյանը:
Միջոցառման վերջում իրենց խոսքն ասացին նաև բ.գ.դ., պրոֆ. Հ.Մուսայելյանը, Ս.Խանյանը, պրոֆ. Ա.Աթայանը, դոցենտ Ս.Բաղդասարյանը: