Արցախի պետական համալսարան

           avEcnF5fqaJ1JeqbB98Z3FrlVr      P1020340

Արցախի պետական համալսարանը վճռական քայլեր է ձեռնարկում համահայկական բարձրագույն կրթական դաշտում լիարժեք ինտեգրվելու և Բոլոնյան հռչակագրի բոլոր բաղադրիչները ներդնելու ուղղությամբ:

Ապրիլի 15-17-ը ռեկտոր Մ.Մինասյանի գլխավորած պատվիրակությունը Երևանում համագործակցության պայմանագրեր ստորագրեց Երևանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Մխ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի , Վ.Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ: Մայիսի սկզբին նախատեսվում է նմանատիպ համաձայնագիր ստորագրել Ֆիզիկական կուլտուրայի Երևանի պետական ինստիտուտի հետ: Համագործակցությունը վերաբերում է միջբուհական համագործակցային պրակտիկայի գրեթե բոլոր ուղղություններին` համատեղ գիտաժողովների իրականացում, փորձի, մասնագետների, ուսանողների փոխանակում, ուսումնական պլանների և ծրագրերի ներդաշնակացում, կրեդիտների փոխճանաչում, համատեղ բազմաբնույթ միջոցառումների իրականացում: Համաձայնագրերի հիման վրա առաջիկայում կմշակվեն նաև կոնկրետ գործողությունների ծրագրեր:

Երևանի պետական համալսարանի հետ համագործակցության այմանագրի ստորագրումից հետո առանձնացվեցին մասնագիտական կոնկրետ ուղղություններ, որոնցով շարունակվելու է համատեղ աշխատանքը: Արցախյան պատվիրակությունը շրջեց ԵՊՀ մի քանի խոշոր կենտրոններում՝ ծանոթանալու աշխատանքին:

«Մեր բուհում խնդիրներ շատ կան՝ կապված կադրերի վերապատրաստման, Բոլոնյան համակարգի ներդրման, ուսումնական ծրագրերի հետ: Մեզ մոտ ուսումնական  գործընթացը լավ է կազմակերպվում, բայց գիտական գործունեության առումով չեմ կարող ասել, որ շոշափելի առաջընթաց կա: Ունենք մեծ գիտական ներուժ և շատ կցանկանայինք համագործակցել նաև այդ ուղղությամբ»,- նշել է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը:

           P1020320     P1020315