Արցախի պետական համալսարան

DSC00349   DSC00365  DSC00367

Ապրիլի 26-ին ԱրՊՀ մեծ դահլիճում կայացավ ուսանողական գիտաժողովի առաջին լիագումար նիստը: Բացման խոսքով հանդես եկավ ԱրՊՀ ՈՒԳԸ քարտուղար  Ա.Պետրոսյանը: Ողջույնի խոսք ասացին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը,

ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարարը, ԵՊՀ պատվիրակության ղեկավարը և ԳՊՀ պատվիրակության ղեկավարը:
Զեկուցումներ ընթերցեցին`
1. Մհեր Հարությունյան - ԱրՊՀ պատմության ամբիոնի դասախոս, <<Կաճառ>> գիտական կենտրոնի տնօրեն, պ.գ.թ.-<<Զինադադարի հաստատման ռազմաքաղաքական նախադրյալները>>
2.Սիրանուշ Օհանյան (ԱրՊՀ) - <<ԼՂՀ հիմնախնդրի աշխարհաքաղաքական վերլուծությունը>>
3. Աստղիկ Ավետիքյան (ԵՊՀ) - <<Պատերազմի եւ խաղաղության 20 տարի. 20-ամյա տեղեկատվական պատերազմ>>
4. Աննա Սաղաթելյան (ԳՊՀ) – <<Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը 1992-1994թթ.>>
Վերջում գիտաժողովի մասնակիցներին ցուցադրվեց<<Անկախության պահապանը>> տեսաֆիլմը: