Արցախի պետական համալսարան

    Արցախի պետական համալսարանում սկսված է առկա ուսուցմամբ 2014/2015 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.
1.    Մաթեմատիկա: Համակարգչային գիտություններ
2.    Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
3.     Ֆիզիկա
4.    Քիմիա
5.    Կենսաբանություն
6.    Աշխարհագրություն
7.    Դեղագործական քիմիա
8.    Քաղաքագիտություն
9.    Պատմություն
10.    Իրավագիտություն
11.    Լրագրություն
12.    Հայոց լեզու և գրականություն
13.    Անգլերեն լեզու և գրականություն
14.    Ռուսաց լեզու և գրականություն
15.    Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն
16.    Ֆիզիկական կուլտուրա և սպորտ
17.    Կերպարվեստ և գծագրություն
18.    Հոգեբանություն
19.    Մանկավարժություն և մեթոդիկա (Տարրական կրթության)
20.    Տնտեսագիտության տեսություն
21.    Ֆինանսներ
22.    Հաշվապահական հաշվառում
23.    Կառավարման տեղեկատվական համակարգեր
24.    Էլեկտրաէներգետիկա
25.    Հեռահաղորդակցություն
26.    Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն
27.    Օգտակար հանածոների հետազոտում և մշակում
          Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչև մայիսի 31-ը:
    Օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ԼՂՀ քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերը ընդունվում են հունիսի 25-ից 30-ը:
Տեղեկությունների համար զանգահարել հետևյալ
հեռախոսահամարով (047) 94-91-50