ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ

20.05

2014

                  10262233 555197971267804 8401697833218104412 n           DSC04157

Մայիսի 17-ին ԱրՊՀ տարբեր ֆակուլտետներից մի խումբ ուսանողներ` Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանի գլխավորությամբ մասնակցեցին դեպի Տիգրանակերտ կատարված արշավին:

Մինչ Սիգրանակերտ հասնելը, սակայն,  արշավախումբը կանգ առավ <<Տանկ>> հուշահամալիրի մոտ:
Արշավատեղին պատճառաբանված էր. մայիսի 18-ին նշվում է <<Թանգարանների պահպանության միջազգային օրը>>: Եվ սա առիթ էր, որպեսզի ընդգծվեր օրվա խորհուրդը. այս անգամ դա արվեց պատմամշակութային վայր այցելությամբ, այս դեպքում Տիգրան Մեծ արքայի կողմից մ.թ.ա. 1-ին դարում կառուցված չորս քաղաքներից մեկը եղավ դա` իր իսկ անունով կոչված Տիգրանակերտը: Ուսանողներն էլ բաց չթողեցին ընձեռնված հնարավորությունը և Տիգրանակերտի հաղթական պարիսպների ներքո կազմակերպեցին ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Խաղ-մրցույթին մասնակցում էին ԱրՊՀ 9 ֆակուլտետներից 5-ական ուսանողներ. մրցույթն անցկացվեց 3 փուլով, որի արդյունքում 1-ին տեղը զբաղեցրեց Հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի <<Բազե>>, 2-րդ տեղը` Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի <<Արա Գեղեցիկ>>, 3-րդ տեղը` Մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի <<Վունդ>> թիմը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին խորհրդանշական նվերներով: Սրան հաջորդեց ղարաբաղյան ավանդական ժենգյալով հացի հյուրասիրությունը, որն ուղեկցվում էր  կենդանի երաժշտության հնչյունների ներքո կազմակերպված տարաբնույթ խաղերով, երգ ու պարով:
Այս ամենը կազմակերպվել և հովանավորվել էր ԱրՊՀ արդեն իսկ վաղեմի դարձած գործընկեր Արայիկ Առուշանյանի կողմից, ինչի համար իրենց երախտագիտությունը հայտնեցին արշավի բոլոր մասնակիցները` հույս ունենալով, որ այդպիսի միջոցառումների կազմակերպումը կկրի շարունակական բնույթ, իսկ նա իր հերթին խոստացավ եռապատկել առաջիկայում կազմակերպվելիք արշավների ու միջոցառումների մասնակիցների թիվը: