Արցախի պետական համալսարան

DSC00138   DSC00105   DSC00144

Հունիսի 27-ին Արցախի պետական համալսարանի մեծ  դահլիճում հանդիսավոր պայմաններում 2013-14թթ. շրջանավարտ մագիստրոսներին հանձնվեցին դիպլոմներ: Արարողությանը ներկա էր ԼՂՀ ԿԳ նախարար Ս.Ասրյանը:

Մինչ դիպլոմների հանձնման արարողությունը մագիստրոսները նախարարի, ԱրՊՀ ռեկտորի, պրոռեկտորների և դասախոսների հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին բուհի զոհված ազատամարտիկների հիշատակին: Այնուհետև դահլիճում միջազգային ուսանողության հիմնի ներքո սկսվեց միջոցառումը: Այս ուսումնական տարում մայր բուհն ավարտել է 116 մագիստրոս, որից 32-ը` գերազանցիկ: Մագիստրոսները մյուս բոլոր ներկաներից տարբերվում էին իրենց մագիստրոսական սև ու կարմիր մանտիաներով: Դիպլոմները տարբեր ֆակուլտետների շրջանավարտներին հանձնեցին ԿԳ նախարարը, ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, ՈՒՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը, ֆակուլտետների դեկանները: Նրանք բոլորը ջերմ բարեմաղթանքներ հղեցին մագիստրոսներին: Իր խոսքում ռեկտոր Մանուշ Մինասյանը նշեց, որ առայսօր տարիներ շարունակ մայր բուհն ունի գեղեցիկ ավանդույթ` հանդիսավոր պայմաններում դիպլոմներ հանձնել բակալավրիատն ավարտարծններին, իսկ գերազանցության  դիպլոմները հանձնում է երկրի Նախագահը: Սակայն մագիստրոսներն ինչ-որ չափով մնում էին ուշադրությունից դուրս: Այդ իսկ պատճառով որոշել են այս ուսումնական տարվանից սկսած բարի ավանդույթների շարքը համալրել ևս մի գեղեցիկ միջոցառմամբ և տարեցտարի այդ ավանդույթը պետք է ավելի կատարելագործվի:

Հանդիսավոր արարողությունն ավարտվեց ԱրՊՀ հիմնով: