Նոր ուղեցույց` նոր ուսումնականին ընդհառաջ

11.09

2014

                                                               uxevuyc2 

                                                   

Ուղեցույցը կոչված է ուսանողներին, հատկապես առաջին կուրսեցիներին, ծանոթացնելու Արցախի պետական համալսարանի համառոտ պատմությանը, ուսանողների իրավունքներին ու պարտականություններին, ուսումնագիտական գործընթացի կազմակերպմանը, ներհամալսարանական կառույցներին ու նրանց գործունեությանը: Ուղեցույցի առաջին էջում զետեղված է ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի ուղերձն  ուսանողներին, որտեղ համառոտ ներկայացվում է, թե  ինչ պայմաններում են սովորելու ուսանողները. «Դուք ուսանում եք գիտակրթական 45-ամյա փորձ կուտակած և բարի ավանդույթներին հավատարիմ բարձրագույն ուսումնական մի հաստատությունում, որն այսօր որդեգրել է կրթության միջազգայնացման, եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու ռազմավարություն»: Ուղերձին հաջորդում է ԱրՊՀ օրհներգը:

ՈՒսանողն այս ձեռնարկով կարող է  պատկերացում կազմել համալսարանի անցած պատվավոր ուղու մասին: Ողեցույցում նշված է կրեդիտային համակարգով ուսուցման 2013թ. ընդունված համալսարանի զարգացման նոր ծրագրի մասին:
Այնուհետև, ներկայացված են ԱրՊՀ ստորաբաժանումները՝ ուսումնամեթոդական բաժին, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բաժին, ուսանողների հետ տարվող աշխատանքների, հանրային կապերի և լրատվության բաժին: Յուրաքանչյուրի տակ նշված են տվյալ բաժնի պարտականությունները:
Ուղեցույցն իր մեջ ներառում է ուսանողական կազմակերպություններն ու դրանց կանոնակարգերը` ԱրՊՀ ուսանողական գիտական ընկերության կանոնակարգ, ԱրՊՀ ուսանողական վարչության կանոնակարգ, ԱրՊՀ ուսանողական կուրսի ավագության կարգ: Այնուհետև, կուրսային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության, ավարտական աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության, մագիստրոսական թեզի նախապատրաստման և պաշտպանության կանոնակարգերը: Ուղեցույցում ներկայացված է գիտական գրադարանն իր ենթաբաժիններով: Մեկ առ մեկ ներկայացված են համալսարանում գործող այլ կառույցները` ուսանողական ծառուղին և Արցախյան պատերազմում զոհված թվով 72 ուսանող-ազատամարտիկների պատվին կառուցված հուշակոթողը, ուսանողական հանրակացարանը, նիստերի մեծ դահլիճը, մարզական դահլիճը, աստղադիտարանը, ԱրՊՀ հրատարակչությունը, հրաձգարանը, համակարգչային կենտրոնները, հայագիտական կենտրոնը:
  Ուղեցույցի օգնությամբ ուսանողները կարող են ծանոթանալ ԱրՊՀ ներքին կարգապահական կանոններին, իրենց պարտականություններին ու իրավունքներին: Ուղեցույցն իր մեջ ընդգրկում է նաև բակալավրիատի, մագիստրատուրայի ծրագրերը, ԱրՊՀ ուսման և այլ վճարների գանձման, ուսանողների հեռացման և վերականգման կանոնակարգերը:
Համալսարանականը ուղեցույցի օգնությամբ կարող է ցանկացած տեղեկություն ստանալ համալսարանի բոլոր կառույցների և կանոնակարգերի մասին: