Արցախի պետական համալսարան

 DSC05646   DSC05654   DSC05658
Էկոզբոսաշրջությունը (էկոլոգիական զբոսաշրջություն)  բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջությունն է։ էկոզբոսաշրջության խնդիրներն են` բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ Զբոսաշրջության առավել արագ զարգացող ճյուղերից է, չի նախատեսում հարմարավետ հյուրանոցներ և բարձրակարգ սպասարկման ծառայություններ:

Էկոտուրիզմի հիմնական սկզբունքներն են` ճանապարհորդություն դեպի բնություն, ընդ որում նման արշավների գլխավոր բովանդակությունն է ծանոթությունը բնության, տեղական սովորույթների և մշակույթի հետ, բնական և սոցիալ-մշակութային բնույթի բացասական ազդեցությունների հասցնելը նվազագույնի, էկոլոգիական կայունության ապահովումը, բնության պաշտպանությանը և տեղական սոցիալ-մշակութային միջավայրին աջակցելը, բնակիչների մասնակցությունը և տուրիստական գործունեությունից եկամուտների ստացումը, ինչը նրանց համար ստեղծում է բնության պահպանության տնտեսական խթաններ, տնտեսական արդյունավետություն և ներդրում այցելության տարածաշրջանների կայուն զարգացման գործում։
ԼՂՀ-ն հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։ Դրանց հիմնական մասը կազմում են զբոսաշրջիկներին հայտնի ուխտատեղիներ, որոնք են քրիստոնեական սրբավայրեր Դադիվանքը, «սունկ-լեռները» Շուշիում, բազմաթիվ ջրվեժներ, Իստի Սու բուժիչ աղբյուրները։ ԼՂՀ-ի Քարվաճարի տարածաշրջանը հագեցած է էկոտուրիզմի օբյեկտներով։ Տպավորիչ բնությունն այս տարածաշրջանում ստեղծել է հիրավի բացօթյա թանգարան։
Սեպտեմբերի 29-ին ԱրՊՀ մի խումբ երիտասարդ դասխոսներ մասնակցեցին շվեյցարացի դերասան և ռեժիսոր Դեն Վիների, ճարտարապետ Քրիստիան Մյուլլերի և զբոսաշրջության մասնագետ Ռաֆայել Էնզլերի նախաձեռնությամբ կազմակերպված նախագծին, որը ենթադրում էր ԼՂՀ Ասկերանի շրջանի Հին Նորագյուղ համայնքում էկոծրագրի մշակում:
Նախագծին մասնակցում էին գիտության և արվեստի երիտասարդ ներկայացուցիչներ, ովքեր բաժանվել էին 6` բառ և սյուժե, երաժշտություն և պար, արվեստ, պատմություն, բնություն, զբոսաշրջություն խորագրերը կրող խմբերի: Յուրաքանչյուր խումբ Դ.Վիների օգնությամբ պետք է պատրաստեր սյուժե, ներկայացում կամ կոմպոզիցիա: Նման բաժանումն ինքնանպատակ չէր: Խմբերն էկոգյուղի զարգացման իրենց տեսլականն էին ներկայացնում` սկսած միջավայրի պահպանության, տարածքի հողային, ջրային ռեսուրսներին,  տեղանքին բնորոշ լեզվական արանձնահատկություններին, բանահյուսական նմուշներին, արվեստի տարբեր բնագավառների հետ առնչություններին, ճարտարապետաշինարարական հնարավորություններին, քիմկենսաբանական առանձնահատկություններին և այլնին առնչվող հարցերից մինչև էներգիայի խնայում և պահպանում: Այսինքն` իրենց գաղափարները, մտահղացումներն ու առաջարկություններն էին ներկայացնում` ըստ զբաղվածության ոլորտների:
Սա հնարավորություն էր կազմակերպիչների համար` ուսումնասիրելու տեղանքի ընձեռած հնարավորություններն ու ուրվագծել նախագծի հաջողության պոտենցիալը: