Մինի ֆուտբոլի առաջնությունը սկսված է

06.10

2014

                              

ԱրՊՀ –ի 45-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում  ֆակուլտետների միջև անց են կացվում մրցաշարեր, որոնցում  ընդգրկված են հետևյալ մարզաձևերը`ֆուտբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս,  թեթև ատլետիկա:
Հոկտեմբերի 6-ին ժամը 14 00 –ին ԱրՊՀ-ի մարզադաշտում մեկնարկ տրվեց մինի ֆուտբոլի առաջնությանը,որին մասնակցում էին ճարտարագիտական և տնտեսաիրավաբանական ֆակուլտետների թիմերը:Թիմի կազմը բաղկացած է 8-10 հոգուց, հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ոչ ոքիի դեպքում`1 միավոր, պարտության դեպքում`0 միավոր: Միավորների հավասարության դեպքում  առավելությունը տրվում է թիմերի միջև կայացած հանդիպման հաղթող թիմին:

Առաջնության  նպատակն է ֆուտբոլի մասսայականացումը ԱրՊՀ-ում և համալսարանի հավաքական թիմի կազմի համալրումը լավագույն ֆուտբոլիստներով:
Առաջնության ընդհանուր ղեկավարությունը իրագործում է  ուսանողական խորհուրդը, իսկ անմիջական անցկացումը `ֆիզիկական դաստիարակության ամբիոնը: Մրցումներին մասնակցում են ԱրՊՀ-ի բոլոր ֆակուլտետների հավաքական թիմերը:
Մինի ֆուտբոլի բացումը կատարվեց ՆԶՊ-ի և ֆիզդաստիարակության ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանի կողմից, ով հավաստիացրեց , որ մրցումները կանցկացվեն արդար պայմաններում, քանի որ յուրաքանչյուրի հաղթանակը համալսարանինն է:
ԱրՊՀ-ի մինի ֆուտբոլի առաջնությունում հաղթող թիմը կպարգևատրվի մրցանակով և գավաթով, իսկ երկրորդ և երրորդ տեղերը`համապատասխան պատվոգրերով: